Մինո Ռայոլա. «3-4 տարի հետո տեղի կունենա տրանսֆեր 200 մլն եվրոյի դիմաց»

Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով նաև համարվում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչը, հայտարարել է, որ մի քանի տարի հետո ակումբները խելահեղ գումարներ են ծախսելու տրանսֆերների վրա: Ներկա պահին տրանսֆերային ռեկորդը պատկանում է Պոլ Պոգբային (105 մլն եվրո): Նշենք, որ ֆրանսիացու գործակալը համարվում է հենց Ռայոլան:

«Եթե նայենք էկոնոմիկային, այն էլ անգլիական Պրեմիեր լիգայի, կարող ենք վստահորեն ասել, որ մի քանի տարի հետո որևէ ֆուտբոլիստի տրանսֆերը կարժենա 200 մլն եվրո: Հնարավոր է, որ դա լինի բրազիլացի ֆուտբոլիստ, քանի որ նրանք յուրահատուկ են: Հնարավոր է մենք տեսնենք, նոր աստղի, նոր Մեսիի կամ նոր Նեյմարի, ով կարժենա 200 մլն եվրո»- ասել է Ռայոլան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ