Մինչև հունիսի 15-ը «Ռեալը» իրավունք ունի ձեռք բերել Դե Խեայի տրանսֆերը 50 մլն եվրոյի դիմաց

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան դեռ հնարավորություն ունի հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում, չնայած նրա, որ 2015/16 մրցաշրջանից առաջ 4 տարվա պայմանագիր ստորագրեց «կարմիր սատանաների» հետ:

Ինչպես հաղորդում է AS-ը, իսպանացու պայմանագրի մեջ կա մի կետ, որի համաձայն «Ռեալը» մինչև հունիսի 15-ը իրավունք ունի ձեռք բերել Դե Խեայի տրանսֆերը 50 մլն եվրոյի դիմաց:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան այլևս չի ցանկանում աշխատել Լուի վան Գալի հետ և մտադիր է հեռանալ Մանչեսթերից, եթե հոլանդացի մասնագետը մնա իր պաշտոնին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ