«Millionaire chess». Սամուել Սևյանը 9 առաջատարների թվում է

ԱՄՆ-ի Ատլանտիկ Սիթի քաղաքում ընթացող շախմատի «Millionaire chess» 3-րդ մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրերը ևս հաջող էին հայ շախմատիստների համար: Սամուել Սևյանը նախ 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով իսրայելցի Յոավ Լեդերերին, ապա հաշտություն կնքեց Էմիլիո Կորդովայի հետ: 4 տուրից հետո 15-ամյա պատանի գրոսմայստերը վաստակած 3,5 միավորով 9 առաջատարների թվում է:

Վարուժան Հակոբյանը մեկնարկում տարած 2 հաղթանակներից հետո բավարարվեց ոչ-ոքիներով՝ հաշտություն կնքելով միջազգային վարպետ, 13-ամյա Ավոնդեր Լիանգի և Սամուել Շանկլանդի հետ: Հակոբյանը 3 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը՝ 12 շախմատիստների հետ հետապնդելով առաջատարներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ