«Millionaire chess». Հակոբյանն ու Սևյանն առաջին պարտությունները կրեցին

ԱՄՆ-ի Ատլանտիկ Սիթի քաղաքում ընթացող շախմատի «Millionaire chess» 3-րդ մրցաշարի հերթական երկու տուրերն այնքան էի հաջող չէին հայ շախմատիստների համար: Սամուել Սևյանը 5-րդ տուրում առաջին պարտությունը կրեց՝ սևերով զիջելով Սամուել Շանկլանդին: 6-րդ տուրում պատանի շախմատիստը հաշտություն կնքեց Ակշատ Չանդրայի հետ: 6 տուրից հետո Սամուել Սևյանը վաստակած 4 միավորով 15-րդ տեղում է:

Վարուժան Հակոբյանը 5-րդ տուրում հաղթեց Եվգենի Պերելշտեյնին, իսկ ահա հաջորդ պարտիայում անհաջողության մատնվեց ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի հետ մրցավեճում: Հակոբյանը ևս առաջին պարտությունը կրեց: Նա 4 միավորով 12-րդ տեղում է:

Մրցաշարի առաջին փուլի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են հնդիկ Ադիբանը, անգլիացի Գավեյն Ջոնսը, պերուացի Էմիլիո Կորդովան, ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովը, լեհ Դարիուշ Սվերչը, ամերիկացի Ջեֆրի Սյունը և չինացի Չժոու Ցզյանչաոն:

Հիշեցնենք, որ լավագույն արդյունքի հասած 4 շախմատիստները փլեյ-օֆֆում շարունակելու են պայքարը գլխավոր մրցանակի համար: Փաստորեն Հակոբյանն ու Սևյանը զրկվեցին կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ