«Millionaire chess». Հակոբյանն ու Սևյանը հավակնում են դրամական պարգևների

ԱՄՆ-ի Ատլանտիկ Սիթի քաղաքում ընթացող շախմատի «Millionaire chess» 3-րդ մրցաշարի 7-րդ տուրից հետո որոշվեցին գլխավոր մրցանակի համար պայքարող 4 լավագույն շախմատիստները, իսկ մնացած մասնակիցները շարունակեցին պայքարը 5-40-րդ տեղերի համար նախատեսված դրամական մրցանակների համար (3600-ից մինչև 360 դոլար):

Սամուել Սևյանը 7-րդ և 8-րդ տուրերում հաշտություն կնքեց Մարկ Պարագուայի և Կայդեն Տրոֆի հետ: Իսկ ահա Վարուժան Հակոբյանը 2 հաղթանակ տոնեց միջազգային վարպետ Պաբլո Սալինաս Հեռեռայի և Մագեշ Պանչանաթանի հետ մրցախաղերում:

Ավարտական՝ 9-րդ տուրից առաջ Վարուժան Հակոբյանը 6 միավորով Ռաուֆ Մամեդովի, Ջեֆրի Սյունի և Լազարո Բրուզոնի հետ գլխավորում է աղյուսակը: Սամուել Սևյանը վաստակած 5 միավորով 13-րդ տեղում է:

Գլխավոր մրցանակի համար պայքարում կիսաեզրափակչում անգլիացի Գավեյն Ջոնսը 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց չինացի Չժոու Ցզյանչաոյին, լեհ Դարիուշ Սվերչն էլ նույնպիսի արդյունքով առավելության հասավ պերուացի Էմիլիո Կորդովայի նկատմամբ: Եզրափակչում Դարիուշ Սվերչն արագ շախմատի երկու պարտիաներում էլ հաղթելով Գավեյն Ջոնսին, դարձավ մրցաշարի հաղթող՝ արժանանալով 30 հազար դոլար պարգևավճարի: Ջոնսը ստացավ 15 հազար դոլար:

3-րդ տեղի համար պայքարում Չժոու Ցզյանչաոն 2:0 հաշվով պարտության մատնեց Էմիլիո Կորդովային ու պարգևատրվեց 8400 դոլարով: Կորդովան ստացավ 5400 դոլար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ