«Millionaire chess». Հակոբյանն ու Սևյանը հաղթանակներով են մեկնարկել

ԱՄՆ-ի Ատլանտիկ Սիթի քաղաքում մեկնարկել է շախմատի «Millionaire chess» 3-րդ մրցաշարը, որի 101 մասնակիցներից 31-ը գրոսմայստերներ են: Շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարում կխաղացվի 7 տուր, որի արդյունքներով 4 լավագույն շախմատիստները զույգեր կազմելով, կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումներում կորոշեն հաղթողին, որը կստանա 50 հազար դոլար գլխավոր մրցանակը: Մրցաշարը կտևի ընդամենը 5 օր, ուստի յուրաքանչյուր օր կանցկացվի 2 տուր: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 510 հազար դոլար է:

Մրցաշարում հաջող են մեկնարկել հայ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը, որոնք 2-ական միավորով 14 մասնակիցների հետ գլխավորում են աղյուսակը: Վարուժան Հակոբյանը հաղթել է Էլվին Վիլսոնին և Կաիգի Յոնգին, իսկ ԱՄՆ-ի շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամուել Սևյանը պարտության է մատնել Նասիր Ակիլբեկովին և Ռավեն Շտուրտին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ