«Միլանի» գլխավոր տրանսֆերային թիրախը

Այն, որ «Միլանը» ցանկանում է վերադառնալ համաշխարհային ֆուտբոլի վերնախավ, գաղտնիք չէ: Սիլվիո Բեռլուսկոնին թիմը վաճառել է չինացի ներդրողներին, որոնք պատրաստվում են առաջիկա 3 տարվա ընթացքում շուրջ 350 միլիոն եվրո ներդրում կատարել:

Իսպանական AS-ը հայտնում է, որ իտալական ակումբը ցանկանում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջին աստղային ձեռքբերումն իրականացնել: Խոսքը վերաբերում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին, որը, ըստ աղբյուրի, «Միլանի» գլխավոր տրանսֆերային թիրախն է:

Նշվում է, որ իտալական ակումբը ցանկանում է արագորեն ավարտին հասցնել Կառլոս Բակայի տրանսֆերի վաճառքի գործարքը, որպեսզի քայլեր ձեռնարկի իսպանացի կիսապաշտպանի ձեռքբերման ուղղությամբ:

«Միլանի» ղեկավարությունը հասկանում է, որ «Ռեալը» դեմ չէ հրաժարվել Իսկոյի ծառայություններից, սակայն հասկանալի է նաև այն, որ նրա ծառայություններով բազմաթիվ թիմեր են հետաքրքրված, և լուրջ գումարներ ծախսելն անխուսափելի է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ