«Միլանը» պատրաստվում է 100 մլն եվրո ծախսել նոր տրանսֆերների վրա. Մոնտելան հավանում է ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի ռմբարկուին

«Միլանի» ապագա սեփականատերերը 100 մլն եվրո են տրամադրել ակումբին առաջիկա տրանսֆերների համար: Այս քայլով  չինացի ներդնողները ցանկանում են ցույց տալ, որ նրանք մտադիր են օգնել ակումբին վերադարձնել նախկին փառքը:

Այս գումարը իտալական ակումբը կօգտագործի ձմեռային տրանսֆերային պատուհանի և ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ:

«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով: Իտալացի մասնագետը նաև շատ է ցանկանում իր թիմում տեսնել ՊՍԺ-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատիին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ