«Միլանը» միանգամից 2 ֆուտբոլիստ է առաջարկում «Տորինոյին» Բելոտիի համար

«Միալնի» ղեկավարությունը ընթացիկ մրցաշրջանից հետո պատրաստվում է ձեռք բերել «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիին:

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը,  անցած շաբաթ Միլանում հանդիպել են «Տորինոյի» տնօրեն Ջանլուկա Պետրաչին և «Միլանի» սպորտային տնօրեն Մասիմիլիանո Միրաբելին և քննարկել ֆուտբոլիստի տեղափոխման հարցը:

«Տորինոյի» հետ Բելոտիի պայմանագրում հրաժարագինը կազմում է 100 մլն. եվրո: «Միլանը» ցանկանում է կրճատել այդ գումարը և «Տորինոյին» առաջարկել 60 մլն. եվրո: Բացի գումարից «Միալնը» առաջարկում է նաև  իր կիսապաշտպան Անդրեա Պոլիին կամ հարձակվող Մբայե Նյանգին:

Բելոտիի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականը, ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է 27 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Արսենալը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ատլետիկոն»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ