«Միլանը» ցանկանում է ձեռք բերել Սնեյդերին

«Միլանը» հակված է ձեռք բերել «Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին, ում հավակնում է նաև իր նախկին ակումբը՝ «Ինտերը»:

32-ամյա հոլանդացին ցանկանում է դադարեցնել մինչև 2018թ.-ը գործող պայմանագիրը թուրքական ակումբի հետ: Նա չէր մասնակցել նաև Ֆլորիդայում տեղի ունեցած «Գալաթասարայի» մարզական հավաքին, և ակնկալում է հանդես գալ որևէ միլանյան ակումբում, հայտնում է Sport Mediaset-ը:

Սնեյդերը արդեն կապ է հաստատել «Միլանի» հետ հավանական տեղափոխման համար, և Tuttosport-ի տեղեկացմամբ, հենց «ռասոներիներն» էլ գլխավորում են փլեյմեյքերի համար պայքարը:

Ավելի վաղ հայտնում էին, որ «Էվերտոնը» պատրաստ է վճարել Սնեյդերի համար 7.5 միլիոն եվրո:

Թուրքիայի անցած առաջնության 25 խաղում կիսապաշտպանը  դարձել է 5 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ