«Միկան» հետխաղյա 11մ հարվածաշարով կարողանում է հաղթանակ տոնել

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Գավաթի 2-րդ կիսաեզրափակչի հանդիպումը: Կապանում «Գանձասար-Կապանը» և «Միկան»: Առաջին հանդիպումը այս թիմերի միջև ավարտվել էր «Գանձասար Կապանի» հաղթանակով  (1-0), այս անգամ «Միկան» կարողացավ հաղթել 1-0 հաշվով ( Ալեքսեյ Կիսելյով) և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Սակայն կողմերը հաղթողին չորոշեցին նաև լրացուցիչ ժամանակում:

Հետխաղյա 11մ հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեց «Միկան»(6-5):

Այսպիսով Հայաստանի Գավաթի եզրափակիչում կհանդիպեն «Բանանցը» և «Միկան»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ