«Միկա» ֆուտբոլային ակումբը, ամենայն հավանականությամբ,կդադարեցնի իր գոյությունը

«Միկան» կարող է հրաժարվել Հայաստանի առաջնությանը մասնակցելուց: Այս մասին գրում է  Armsport.am-ը: Ակումբի գլխավոր Արմեն Պետիկյանը նշել է, որ մյուս տարի ակումբը կարող է հանդես գալ առաջին խմբում, կամ էլ ընդհանրապես դադարեցնել գոյությունը:

– Ցավոք, հավանականությունը շատ մեծ է, որ «Միկան» չի մասնակցելու Հայաստանի առաջիկա առաջնությանը: Ակումբում առկա են ֆինանսական խնդիրներ, որոնք մեզ չի հաջողվում լուծել: Առաջիկա օրերին ամեն ինչ վերջնականապես պարզ կդառնա և մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ: Հավանաբար «Միկան» ելույթները կշարունակի Առաջին խմբում կամ ընդհրապես կդադարեցնի գործունեությունը,- նշել է Պետիկյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ