«Միկա» 0-0 «Բանանց». Թիմերը խաղաղությամբ բաժանվեցին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում Երևանի «Միկան» ընդունեց «Բանանցին»:

Հանդիպման ընթացքում գոլ չարձանագրվեց: Խաղում գրանցվեց 0:0 հաշիվ:

22-րդ տուրից հետո «Միկան» 26 միավորով 6-րդն է, իսկ «Բանանցը» 25 միավորով՝ 7-րդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Գավաթի եզրափակիչում մայիսի չորսին հանդիպելու են հենց «Միկան» ու «Բանանցը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ