Միջադեպեր ոստիկանության և երկու կողմերի երկրպագուների հետ Հայաստան – Ռումինիա խաղի ժամանակ (տեսանյութեր)

Հայաստան – Ռումինիա խաղից առաջ երկու կողմերի երկրպագուների և ոստիկանության միջև տեղի են ունեցել մի շարք միջադեպեր:

Մասնավորապես, ոստիկանությունը թույլ չտվեց երկրպագուների ՖԱՖ շարժմանը տեղադրել պաստառներ և Հայաստանի դրոշներ: Երկրպագուների և ոստիկանության միջև տեղի ունեցավ երկար վիճաբանություն, ի վերջո ոստիկանությունը երկրպագուներից խլեց դրոշների մի մասը: Մինչ այդ, երկրպագուներին թույլ չէին տվել մարզադաշտ տանել շարֆեր:

Մինչ այդ միջադեպ էր տեղի ունեցել նաև մարզադաշտի կարգադրիչների և ռումինացի երկրպագուների միջև: Նրանց պաստառների մի մասը ոստիկանության պահանջով հանվեց ճաղավանդակների վրայից, սակայն Ռումինիայի դրոշները թույլատրվեցին:

Նշենք նաև, որ չնայած կարգադրիչների գործադրած ջանքերին` ռումինացի երկրպագուները խաղի մեկնարկին օգտագործեցինք ֆայերներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ