Միհրան Հարությունյանից «գողացված» ոսկե մեդալը վերադարձնելու նպատակով ստորագրահավաք է կազմակերպվել

Ռիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային կարգի եզրափակիչ Միհրան Հարությունյան – Դավոր Ստեֆանեկ գոտեմարտը ոչ ոք չի մոռացել ու մոռանալ չի կարելի: Մրցավարների անարդար որոշումն այնքան ակնբախ էր, որ Վիվառոն անգամ որոշում կայացրեց շահած համարել նաև այն բոլոր խաղադրույքները, որոնք կատարվել են Հարությունյանի վրա:

Այժմ Change.org կայքում Էդգար Խաչատրյան անուն-ազգանունով օգտատերը ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելու միջազգային տարբեր ֆեդերացիաներին ու սպորտային կառույցներին խաղաղության համար անցկացվող Օլիմպիական խաղերում տիրող անարդարությունը վերականգնելու համար:

Ստորագրահավաքին մասնակցելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ ու լրացրեք համապատասխան դաշտերը:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանի ու Դավոր Շտեֆանեկի գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով, սակայն այսպես կոչված երկրորդ գործողության համար մրցավարները հաղթանակը շնորհեցին Շտեֆանեկին՝ բառի բուն իմաստով օլիմպիական ոսկի բաշխելով սերբ ըմբիշին: Հետաքրքիր է, որ ողջ գոտեմարտի ընթացքում Հարությունյանը շատ ակտիվ էր, սակայն մրցավարներն անհասկանալի պայմաններում պասիվություն էին գտնում, իսկ երբ անհրաժեշտ 1 միավորը տվեցին Շտեֆանեկին, այլևս պասիվություն որոնելու անհրաժեշտություն չզգացվեց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ