Միհրան Հարությունյանի հարցը բարձրացվել է Եվրոխորհրդում

Եվրոպական Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը բարձրացրել է ըմբիշ Միհրան Հարությունյանի անարդար մրցավարության հարցը, որի պատճառով մարզիկը զրկվել էր ոսկե մեդալից:

«Սպորտն իրոք համաշխարհային ճանաչում ունի: Եվ միանշանակ այն պետք է ազատ լինի և հեռու լինի քաղաքականությունից, անարդարությունից և անհավասարությունից, սրանց ցանկացած ձևից: Սպորտը պետք է լինի հստակ և մաքուր:

Բայց ցավոք, սպորտում ևս, ինչպես մենք տեսնում ենք, շատ են նաև անարդարությունները, երբ մրցավարները դատելիս չեն հենվում խղճի և կանոնների վրա, այլ փորձում են ինչ-ինչ ծառայություններ մատուցել որոշ ազդեցիկ մարդկանց: Դրա վառ օրինակին մենք ականատես եղանք Ռիոյի խաղերի ժամանակ, երբ հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից և ստացավ արծաթ միմիայն մրցավարի կողմնակալ և անարդար գնահատման պատճառով: Պարտադիր չէ լինել մասնագետ իմ ասածում համոզվելու համար, բավական է դիտել ներկաների զարմանքը և վերաբերմունքը, երբ հայտարարվեցին արդյունքները. բոլորը սուլում էին այսպես կոչված չեմպոնին և ծափահարում Միհրանին: Այս օրինակը միակը չէ. բռնցքամարտում մենք տեսանք նույնը՝ Նարեկ Աբգարյանը և Հովհան Բաչկովը ևս անարդար մրցավարների տուժողներ են», – Կարապետյանի խոսքերը մեջբերում է Panarmenian.net-ը:

Պատգամավորը պահանջել է քայլեր ձեռնարկել արդարությունը վերականգնելու ուղղությամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ