Միհրան Հարությունյանի և Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ հանդիպումների ժամանակացույցը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ՝ մինչև 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը և մինչև 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս են եկել եզրափակիչ:

Եզրափակիչ փուլերը երկու քաշային կարգերում էլ կմեկնարկեն 23:00-ից: Նախապես կկայանան սփոփիչ գոտեմարտերը, իսկ ապա վերջին գոտեմարտերով կկայանան եզրափակիչները: Նշենք, որ սփոփիչ գոտեմարտերը կարող են ձգվել մինչև գիշերվա ժամը 01:00-ն:

66կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը մրցելու է Սերբիան ներկայացնող Շտեֆանեկ Դավորի հետ, որը 2014թ. Տաշկենտում կայացած աշխարհի առաջնության հաղթողն է, իսկ ահա Արթուր Ալեքսանյանին բաժին է հասել կուբացի Յասմանի Դանիել Լուգո Կաբրերան: Վերջինս միջազգային ասպարեզում լուրջ նվաճումներ չունի, նրա վերջին գրանցած լուրջ արդյունքը եղել է Պան-Ամերիկյան խաղերում նվաճած ոսկին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ