Միհրան Հարությունյանը կպարգևատրվի որպես ոսկե մեդալակիր

Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանը Հայաստանում կպարգևատրվի ոսկե մեդալ նվաճած մարզիկին համարժեք, իսկ մրցավարների կայացրած որոշումները բողոքարկելու վերաբերյալ հստակ տեղեկություն դեռևս չկա՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Ինչպես ամբողջ միջազգային հանրության, հեղինակավոր լրատվամիջոցների, այնպես էլ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ու նրա նախագահի համար Միհրան Հարությունյանը հաղթող է և ոսկե մեդալակիր: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում ունի, որ Հայաստանում Միհրան Հարությունյանին դիմավորելու և պարգևատրելու են որպես ոսկե մեդալակրի: Խոսքը և՛ գումարային պարգևի մասին է, և՛ մնացած արտոնությունների»,- ասել է Տոնոյանը:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ