Միհրան Հարությունյան.«Նրանք ինձ ուղղակի չեն թողնում բարձրանալ պատվո հարթակ»

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը, խոսելով ռուսական Р-Спорт-ի թղթակցի հետ, նշել է, որ իրեն պարտված չի համարում: Հիշեցնենք, որ եզրափակչում մրցավարների կողմնակալ որոշման արդյունքում հայ մարզիկը զրկվեց ոսկե մեդալից:

«Ես չեմ պարտվել՝ առաջին անգամ կյանքումս չեմ ամաչում ասել դա: Եվրոպական խաղերը, Աշխարհի առաջնությունը, հիմա էլ Օլիմպիական խաղերը… նրանք ուղղակի չեն թողնում ինձ բարձրանալ պատվո հարթակ: Իմ իսկական տեղը, որը ես վաստակել եմ: Եթե պարտվում եմ, պարտվում եմ, բայց երբ հաղթում եմ, նրանք պետք է ինձ հնարավորություն տան բարձրանալ այնտեղ: Ես հիասթափված եմ ու չեմ ուզում այլևս խոսել»,-ասել է Միհրան Հարությունյանը:

Ռիո-2016. Միհրան Հարությունյանի բոլոր գոտեմարտերի տեսագրությունը (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ