Միհրան Հարությունյան. «Մենք ցույց ենք տալու, որ հավաքականի հանդեպ հետագայում ավելի արդար են վերաբերվելու»

Լևոն Ջուլֆալակյանը Ռիոյում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի արդյունքը գնահատեց գերազանց, սակայն լիարժեք հաղթանակի համար պակասում է միայն Միհրան Հարությունյանի ոսկին: Այս ուղղությամբ ձեռնարկվել են հստակ գործողություններ, մեդալի վերադարձի հարցն արդեն իրավական դաշտում է:

«ՀԱՕԿ-ը քայլեր է ձեռնարկել ու հետևողական է, որ արդարացի լուծում ստանա այս հարցը: Ամեն ինչ կորոշի Միջազգայյին սպորտային դատարանը, անցնելով բոլոր փուլերը: Իսկ թե, ո՞վ է պատճառը այս անարդար վերաբերմունքի,  ոչ ոք չի կարող պատասխանել, փաստը մնում փաստ, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը սերբ է, ցանկացած մրցավար կուզեր հաճոյանալ ու անել այդ չարագույն գործը», -նշել է Լևոն Ջուլֆալակյանը:

Միհրան Հարությունյանի համար ոսկե մեդալից բացի, կարևոր է հետագայում եկող սերունդների հանդեպ արդարացի վերաբերմունք ցուցաբերելը, արդարության վերականգնումը:

«Հուսանք այս ամենը լավ արդյունք կունենա:Մենք ցույց ենք տալու, որ հավաքականի հանդեպ հետագայում ավելի արդար են վերաբերվելու» ,- նշեց Միհրան Հարությունյանը:

Լևոն Ջուլֆալակյանը ավելացրեց, որ բոլորս լավ ծանոթ ենք գոտեմարտին ու ոչ մասնագիտական աչքերով էլ բոլորին պարզ էր, որ գոտեմարտը անարդար էր տեղի ունեցել: Մնում է սպասել արդյունքներին, ՀԱՕԿ-ը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան արդեն դիմել են Լոզանի միջազգային դատարան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ