Ռիո-2016. Միհրան Հարությունյանը հաղթեց եգիպտացի ըմբիշին

Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր սկսվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 66 կգ քաշայինների պայքարը:

66 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը 1/8 եզրափակիչ փուլում կարողացավ փայլուն հաղթանակ տանել եգիպտացի ըմբիշ Ադհամ Ահմեդ Սալեհ Իբրահիմ Կահկայի նկատմամբ: Հենց առաջին մրցափուլում հայ ըմբիշը 9-0 հաշվով ժամանակից շուտ պայքարից դուրս թողեց մրցակցին:

Ավելացնենք, որ հաջորդ փուլում Միհրանը կմրցի կորեացի Ռյու Հունսուի և հունգարացի Տամաշ Լորինցի զույգի հաղթողի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ