Միակ պարտությունը Սամուել Սևյանին զրկեց հաղթողի տիտղոսից

Ամերիկահայ Սամուել Սևյանը հաջող հանդես եկավ ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում անցկացված Տեխասի համալսարանի շախմատի բաց մրցաշարում, որի 50 մասնակիցներից 15-ը գրոսմայստերներ էին:

 ՖԻԴԵ-ի անհատական վարկանիշով (2590) մասնակիցների մեջ 3-րդ արդյունքն ունեցող 15-ամյա գրոսմայստերը մրցաշարը սկսեց 3 անընդմեջ հաղթանակով, սակայն հաջորդ տուրում պարտվեց մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն (2660) ունեցող ամերիկացի Ջեֆրի Սյունին:

Ինչպես պարզվեց հետագայում, այդ միակ պարտությունը ճակատագրական եղավ Սևյանի համար՝ զրկելով նրան հաղթողի տիտղոսից: Հաջորդ երկու տուրերում հաշտություն կնքելով մրցակիցների հետ, Սևյանը մրցաշարն ավարտեց 3 անընդմեջ հաղթանակով՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր: Նույնքան միավոր էր վաստակել նաև Ջեֆրի Սյունը:

Մրցաշարի հաղթողին որոշելու հարցում վճռորոշ եղավ նրանց միջև 4-րդ տուրում կայացած մրցախաղի արդյունքը: Սևյանը բավարարվեց 2-րդ տեղով՝ պարգևատրվելով 2500 դոլարով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ