Միակ պարտությունը Գևորգ Հարությունյանին զրկեց հաղթողի տիտղոսից

Թեհրանի շախմատային փառատոնի ավարտական տուրից առաջ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող Գևորգ Հարությունյանին մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճելու համար 9-րդ տուրում բավական էր ոչ-ոքի ավարտել պարտիան իրանցի գրոսմայստեր Հոմայուն Տուֆիգիի հետ:

Սակայն հայ գրոսմայստերը զիջեց մրցակցին՝ կրելով մրցաշարում իր առաջին պարտությունը: Այն ճակատագրական եղավ Գևորգ Հարությունյանի համար: Տուֆիգին 7 միավորով հավասարվելով հայ շախմատիստին, նրան գերազանցեց լրացուցիչ գործակիցներով ու արժանացավ գլխավոր մրցանակին: Հարությունյանը ստիպված էր բավարարվել 2-րդ տեղով: 3-րդ հորիզոնականը 6,5 միավորով զբաղեցրեց Իսպանիան ներկայացնող Օլեգ Կորնեևը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ