Մհեր Մկրտչյանը՝ խմբակային հեծանվավազքի Հայաստանի չեմպիոն

Հեծանվավազքի խճուղու Հայաստանի առաջնության մրցումային երկրորդ օրը մարզիկները մրցել են 119 կմ խմբակային մրցավազքում՝ հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Մեծահասակների պայքարում հաղթող է ճանաչվել Մհեր Մկրտչյանը: Արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Դավիթ Մկրտչյանը և Էդգար Սարգսյանը: Երիտասարդների մրցավազքում լավագույն արդյունքն է գրանցել Պավել Ստեփանյանը, իսկ նրան հաջորդել են Ռոբերտ Խաչատրյանը և Վոլոդյա Ջուլակյանը:

Մայիսի 14-ին պատանիների խմբակային մրցավազքն է, իսկ մրցումների վերջին օրը՝ մայիսի 15-ին կլինի կրիտերիում ձևը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ