Մեսութ Օզիլը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», եթե ակումբը գլխավորի Ժոզե Մոուրինյոն

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում», եթե ակումբը գլխավորի Ժոզե Մոուրինյոն, տեղեկացնում է Teamtalk-ը.

Նշվում, որ Մոուրինյոն առաջին հերթին կխնդրի «Յունայթեդի» ղեկավարությանը առաջին զբաղվել հենց Օզիլի տրանսֆերով:

Իր հերթին Օզիլը չի շտապում որևէ կոնկրետ բան ասել իր ապագայի մասին:

«Ես դեռ պայմանագիր ունեմ «Արսենալի» հետ: Շատ ուրախ եմ հանդես գալ այս ակումբում և դեռ չեմ մտածել իմ ապագայի մասին: Կան նպատակները «Արսենալի» հետ, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Օզիլը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ