Մեսին խոսել է իր ու Ռոնալդուի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին։

«Պրոֆեսիոնալները պաշտպանում են իրենց թիմերի շահերը, ես ու Ռոնալդուն մրցակիցներ ենք և ոչ ավելին։ Երբեմն հաղթում է մեզանից մեկը, երբեմն էլ՝ մյուսը։

Նեյմարն ու Սուարեսը խաղադաշտում լավ փոխըմբռնում են ցուցաբերում։ Մենք թիմի համար ենք պայքարում, իսկ փոխվստահությունը կարևոր դեր է խաղում։

Մեր մեջ չկա մրցակցություն, չնայած Հարավային Ամերիկայում մեր հավաքականները մրցակիցներ են»,- ասել է Մեսին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ