Մեսին խնդրել է հավաքական չհրավիրել Իկարդիին

«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին աջակցել է «Տորինոյի» հարձակվող Մաքսի Լոպեսին ու խնդրել է ազգային ընտրանու գլխավոր մարզչին հավաքական չհրավիրել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին՝ հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրը նշում է, որ Մեսին նման խնդրանքով դիմել է գլխավոր մարզչին Լոպեսի ու Իկարդիի վատ փոխհարաբերությունների պատճառով, իսկ Մեսին շարունակում է ընկերական հարաբերությունները Մաքսի Լոպեսի հետ: Վերջինի հետ նա խաղացել է նաև «Բարսելոնայում»:

Նշենք, որ Իկարդիի ու Լոպեսի վատ փոխհարաբերությունների պատճառն այն է, որ Իկարդին սկսել է հանդիպել իր ներկայիս կնոջ հետ այն ժամանակ, երբ նա դեռ Լոպեսի կինն էր:

«Ես ծանոթացել եմ կնոջս հետ, երբ նա դեռ Մաքսի Լոպեսի կինն էր: Նա ինձ խնդրեց, որ իր համար iPad գնեմ ԱՄՆ-ից»,- ասել է Իկարդին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ