Մեսին վճարել է Արգենտինայի հավաքականի պարտքը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին սեփական միջոցներից մարել է Արգենտինայի ֆեդերացիայի պարտքը անվտանգության աշխատակիցներին:

Վերջիններս չէին ստանում աշխատավարձ շուրջ կես տարի կազմակերպությունում առկա ֆինանսական ճգնաժամի պատճառով:

Մեսիի առատաձեռնության մասին պատմել է արգենտինացի լրագրող Խուան Պալո Վարսկին «Մետրո» ռադիոյի եթերում:

«Մեսին սենյակում էր, սպասում էր Բրազիլիայի դեմ խաղին, երբ դուռը ծեծեցին: Ներս մտան 2-3 հոգի, որոնք զբաղվում են ֆուտբոլիստների անվտանգությամբ և ասացին. «Լեո, մենք պետք է խոսենք քո հետ: Մեզ չեն վճարում շուրջ 5-6 ամիս: Իրավիճակը շատ բարդ է: Դու թիմի ավագն ես, դու գիտես մեզ, մենք քո օգնությունն ենք խնդրում»:

Լեոն հենց այդ պահին զանգահարեց հորը, որն էլ անվտնագության աշխատակիցների հաշվին փոխանցեց անհրաժեշտ գումարը և խնդիրը լուծվեց»,-պատմել է լրագրողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ