Մեսին վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածք է ստացել Հոնդուրասի հավաքականի հետ ընկերական խաղի ժամանակ:

Արգենտինացին ստիպված է եղել լքել խաղադաշտը հանդիպման 64-րդ րոպեին Հոնդուրասի հավաքականի ֆուտբոլիստ Օլիվեր Մարանսոնի հետ բախումից հետո:

Ինչպես տեղեկացնում է Արգենտինայի ֆուտբոլիս ֆեդերացիան, Մեսին գոտկատեղի վնասվածք է ստացել և վնասել կրծքավանդակի կոշտ և փափուկ հյուսվածքները:

Արգենտինայի հավաքականի ավագը բուժզննում է անցել մասնավոր կլինիկաներից մեկում: Նրա ապաքինման ժամկետները դեռ չեն տեղեկացվում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ