Մեսին վերադարձել է մարզումներին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մարզում է անցկացնում լիակատար ծրագրով:

Արգենտինացին 3 շաբաթ էր բաց թողել, այն բանից հետո, երբ վնասվածք էր ստացել սեպտեմբերին 21-ին տեղի ունեցած «Ատլետիկոյի» դեմ հանդիպման ժամանակ:

Այսօր 29-ամյա հարձակվողը և Սամուել Ումտիտին մարզվել են հիմնական կազմում:

Այնուամենայնիվ, նրանք, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի հոկտեմբերի 15-ի «Դեպորտիվոյի» դեմ խաղին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ