Մեսին ռեստորան կբացի Բարսելոնայում

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ամռանը Կատալոնիայի մայրաքաղաքում բացօթյա ռեստորան կբացի:

Մեսին կլինի հաստատության սեփականատերը, իսկ իսպանացի ռեստորանատերեր Խուան Կարլոսը, Բորհան և Պեդրոն Իգլեսիասը  կկիսեն բաժնեմասերը արգենտինացու հետ:

Ռեստորանը կկոչվի Bellavista del Jardin del Norte և կզբաղեցնի 1000 քառակուսի մետր տարածք: Ինտերիերը կհիշեցնի փոքրիկ քաղաք, իսկ ներսում հաճախորդները կարող են գտնել բազմապիսի բույսեր, եկեղեցի, վարսավիրանոց, խանութ, թերթերի կրպակ, կինոթատրոն, բար և այլն:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ