Մեսին պատրաստ է «Սպորտինգի» հետ խաղին

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, ով բաց էր թողել թիմի նախորդ մարզումը, վերադարձել է մարզումներին ու պատրաստ է Խիխոնի «Սպորտինգի» հետ հանդիպմանը, որը տեղի է ունենալու Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում:

Ընդհանուր խմբի հետ չեն մարզվել միայն Ժերեմի Մատյոն, Սանդրո Ռամիրեսն ու Թոմաս Վերմալենը:

Ժերար Պիկեն, ով որակազրկման պատճառով չմասնակցեց թիմի նախորդ խաղին, ևս կկարողանա խաղադաշտ դուրս գալ՝ հաղորդում է Sport.es-ը:

«Բարսելոնա» – «Սպորտինգ» խաղը տեղի է ունենալու ապրիլի 23-ին՝ Երևանի ժամանակով 22:30-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ