Մեսին պատրաստ է, բայց հնարավոր է՝ չմասնակցի «Ալավեսի» դեմ խաղին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ֆիզիկապես պատրաստ է մասնակցել «Ալավեսի» դեմ հանդիպմանը՝ հայտնում է As-ը:

Թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ արգենտինացին լիովին ապաքինվել է վնասվածքից, սակայն հստակ չի ասել՝ Մեսին կլինի՞ մեկնարկային կազմում «Ալավեսի» դեմ հանդիպմանը կամ ընդհանրապես կմասնակցի՞ խաղին, թե՞ ոչ:

«Մրցաշրջանի ընթացքում շատ ծանրաբեռնված ենք լինելու»,- ասել է Էնրիկեն՝ հասկացնելով, որ միգուցե հանգիստ տրամադրի Մեսիին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ