Մեսին նշել է, թե մինչև երբ կխաղա «Բարսելոնայի» կազմում

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին խոստովանել է, որ հիմա հիանալի մարզավիճակում է գտնվում և դեռ երկար տարիներ հանդես է գալու կատալոնական ակումբի կազմում:

«Ես ինձ հիանալի եմ զգում, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես: Մեծ հաճույք եմ ստանում խաղադաշտ դուրս գալիս:

Միշտ ասել եմ, որ երջանիկ եմ «Բարսելոնայում», այդ իսկ պատճառով քանի դեռ ակումբը և երկրպագուները ցանկանում են  ինձ տեսնել իրենց կազմում, և կշարունակեմ օգնել թիմին հասնել նոր հաջողությունների:

Եթե վնասվածքները իմ կողքով անցնեն, իսկ բախտը ինձանից երես չթեքի, մտադիր եմ խաղալ «Բարսելոնայում» երկար տարիներ»,-նշել է արգենտինացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ