Մեսին մինչև 30 տարեկան ամենահարուստ մարզիկն է

Հեղինակավոր Forbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենահարուստ հայտնիների անվանացուցակը: Առաջին հորիզոնականն է զբաղեցրել երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որը տարեկան վաստակում է 170 միլիոն եվրո:

Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է One Direction բրիտանական խումբը, որը վաստակում է 110 միլիոն եվրո: Երրորդը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին է, որը տարեկան վաստակում է 81.5 միլիոն եվրո: Այս տարիքային հաշվարկում արգենտինացին ամենահարուստ մարզիկն է:

Նշենք, որ մարզիկների անվանացուցակում երկրորդ և երրորդ հորիզոնականները կիսում են թենիսիստ Նովակ Ջոկովիչն ու բասկետբոլիստ Քևին Դյուրանտը, որոնք տարեկան վաստակում են 56 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ