Մեսին մեկ շաբաթ շուտ է ավարտել հանգիստն ու միացել «Բարսելոնային»

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մեկ շաբաթ շուտ է ավարտել հանգիստն ու միացել թիմին՝ հայտնում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը:

Մեսին միացել է թիմին, որի հետ կմեկնի Անգլիա՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը թույլատրել էր Մեսիին թիմին միանալ օգոստոսի 1-ին, քանի որ նա մասնակցել էր Ամերիկայի գավաթի խաղարկությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ