Մեսին կավարտի Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանն առանց այս ցուցանիշին հասնելու

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կարող է Լա լիգայի  ընթացիկ մրցաշրջանն ավարտել առանց հեթ-տրիկ հեղինակելու:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստին չի հաջողվել իր հաշվին գրանցել միանգամից 3 գնդակ մեկ խաղի ընթացքում: Այսպիսի արդյունք Մեսին չի գրանցել 2008-09 թվականից ի վեր:

Մեսին մի քանի հնարավորություն ունեցել է  11- մետրանոց հարվածով այս արդյունքին հասնելու համար, սակայն գերադասել է չօգտվել դրանից:

Այնուամենայնիվ, 35 գոլով Մեսին Լա լիգայի լավագույն ռմբարկուն է: Նրան հաջորդում է կատալոնական ակումբի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը՝ 28 գոլով: Եռյակը եզրափակում է Կրիշտիանու Ռոնալդուն, պորտուգալացին դարձել է  24 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ