Մեսին կատարել է իր խոստումը Ստեֆ Քարիին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին վիդեոհաղորդագրություն է տեղադրել, որում շնորհավորում է NBA-ի աստղ Ստեֆ Քարիին Instagram-ում 10 մլն հետևորդների քանակին հասնելու կապակցությամբ՝ նվիրելով նրան իր մարզաշապիկը:

Նշենք, որ դեկտեմբերին, երբ Մեսին հատել էր 30 մլն հետևորդների սահմանը, Ստեֆ Քարին արգենտինացուն նվիրել էր «Գոլդես Սթեյթ Ուորիորզի» իր մարզաշապիկը: Հենց այդ ժամանակ Մեսին խոստացել էր շնորհավորել նրան 10 մլն-ի սահմանն անցնելու ժամանակ: Հիմա, արգենտինացին կատարեց իր խոստումը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ