Մեսին հետաձգել է իր այցը Թուրքիա ռազմական հեղաշրջման փորձի պատճառով

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ստիպված է եղել հետաձգել իր այցը Թուրքիա՝ երկրում ռազմական հեղաշրջման փորձի պատճառով:

El Mundo Deportivo-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստը պետք է ժամաներ Թուրքիա, որպեսզի քննարկեր իր հնարավոր մասնակցությունը  բարեգործական խաղին: Այդ խաղը կազմակերպել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օն:

Ներկա պահին Թուրքիայում են գտնվում կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստներ Կառլես Պույոլը, Դեկուն, Էրիկ Աբիդալը, Արդա Տուրանը: Վերջիններս հաստատել են իրենց մասնակցությունը կայանալիք հանդիպմանը:

Հիշեցնենք՝ գիշերը հայտնի է դարձել, որ Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձ է կատարվել: Ներկա պահին Անկարայի Աթաթուրք օդանավակայանը փակ է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ