Մեսին հայտնել է «Բարսելոնայի» ղեկավարությանը, թե որտեղ է ցանկանում ավարտել կարիերան և պահանջ դրել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին շարունակում է բանակցություններ վարել կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ:

Ինչպես հայտնում է Diario Gol-ը, կողմերը, ամենայն հավանականությամբ, համաձայնության կգան գործարքի ֆինասական կետերի վերաբերյալ: Սակայն Մեսին ցանկանում է, որ պայմանագրում կետ լինի, որը իրավունք կտա նրան լքել կատալոնական ակումբը, երբ նա ցանկանա և տեղափոխվել «Նյու Օլդ Բոյս»:

Հիշեցնենք, որ արգենտինացին վերոնշյալ ակումբի սան է: Մեսին «Նյու Օլդ Բոյսից» «Բարսելոնա» է տեղափոխվել 13 տարեկան հասակում:

Այսպիսով, հարձակվողը մտադիր է ավարտել կարիերան Ռոսարիայի ակումբում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ