Մեսին հայտարարել է հավաքականում ելույթներն ավարտելու մասին

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղից հետո հայտարարել է ազգային թիմում իր կարիերան ավարտելու մասին: Նշենք, որ Արգենտինան կրկին զիջել է Չիլիին 11 մետրանոց հարվածաշարում, իսկ հարձակվողը վրիպել 11 մետրանոց նշակետից:

«Սա շատ դժվար պահ է` վերլուծելու համար: Առաջին միտքը որ գալիս է` հավաքականում ելույթներս ավարտելն է: Ինձ համար Արգենտինայի հավաքականում ելույթներն ավարտվեցին: Դա բոլորի համար լավ կլինի, դա շատերն են ուզում: Նրանք չեն բավարարվում եզրափակչին մասնակցությամբ, մենք` նույնպես: Ցավոք, մենք չկարողացանք հաղթել: Կարծում եմ` բավական է: Մեծ ցավ եմ ապրում»,-մեջբերում է Մեսիի խոսքերը Ole-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ