Մեսին գերազանցեց «Ռեալի» լեգենդի ռեկորդը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը բացեց խաղի հաշիվը:

Մեսիի համար այդ գոլը 54-րդն էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլերում, որով արգենտինացին շրջանցեց Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլի ռեկորդը(53 գոլ):

Մեսին կարողացավ այս ցուցանիշը գրանցել՝ մասնակցելով մրցաշարի 7 խաղարկության:

Հատկանշական է, որ Մեսին խփեց նաև իր 6-րդ գնդակը «Սիթիի» դարպասը: Բացի Մեսիից, ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել «Սիթիին» այդքան գոլ խփել:

Հավելենք նաև, որ այս գոլը Մեսիի համար 90-րդն էր Չեմպիոնների լիգայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ