Մեսին ֆուտբոլի պատմության մեջ դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվեց 100 գոլ խփել միջազգային ակումբային մրցաշարերում

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Սելթիկ» – «Բարսելոնա» խաղում Լիոնել Մեսին դարձավ դուբլի հեղինակ, միջազգային ակումբային մրցաշարերում խփելով 99-րդ և 100-րդ գոլերը «Բարսելոնայի» կազմում:

Այդ 100 գոլերից 92-ը նա խփել է Չեմպիոնների լիգայում, 5-ը ՝ աշխարհի Ակումբային առաջնությունում և 3-ը ՝ Եվրոպայի սուպերգավաթում (ընդհանուր 119 հանդիպում):

2-րդ հորիզոնականում է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով միջազգային ակումբային մրցաշարերում «Սպորթինգի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» կազմում խփել է ընդհանուր 99 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ