Մեսին և խաղընկերները բոյկոտել են մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կոլումբիայի նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակից հետո Լիոնել Մեսին և Արգենտինայի հավաքականի մյուս ֆուտբոլիստները բոյկոտել են մամուլի ասուլիսը: Մեսին հայտարարել է, որ նրանք հրաժարվում են շփվել լրագրողների հետ, քանի որ նրանցից մեկը Էյսեկել Լավեսիին մեղադրել էր մարիխուանա ծխելու մեջ:

«Մենք ցանկանում էինք այս ամենը ձեր առջև ասել, այլ ոչ թե հայտարարություն տարածել: Մենք չենք թաքնվում ոչ մեկից: Վերջին երկու շաբաթը լի էր անձնական ճնշումներով, և ոչ թե ֆուտբոլային քննադատությամբ: Դուք կարող եք քննադատել մեզ հաղթելու կամ պարտվելու համար, բայց երբ դուք անցնում եք անձնականին, մենք ցույց կտանք ձեզ սահմանը»,-ասել է Մեսին՝ հարգանք պահանջելով իր և խաղընկերների նկատմամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ