Մեսին ընդդեմ Ռոնալդուի. ո՞ւմ տրանսֆերն է ավելի թանկ. ուսումնասիրության արդյունքներ

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանն ուսումնասիրություն է անցկացրել աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տրանսֆերային գների շրջանակում:

Արդյունքների համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը կազմում է 101 միլիոն եվրո: Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի տրանսֆերը գնահատվել է 141 միլիոն եվրո՝ հայտնում է Terra-ն:

Այսպիսով՝ ստացված տվյալների համաձայն՝ Մեսիի տրանսֆերը 40 միլիոն եվրո ավելի է Ռոնալդուի տրանսֆերից:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանի 33 խաղում Ռոնալդուն դարձել է 31 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Մեսին 28 խաղում դարձել է 23 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ