Մեսին դարձել է Արգենտինայի հավաքականի պատմության ամենաարդյունավետ խաղացողը

Հյուստոնի «Ռելիանտ»  մարզադաշտում  կայացած ԱՄՆ-Արգենտինա (0-4 ) հանդիպման ժամանակ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձել է գոլի հեղինակ` հաշիվը դարձնելով 2–0 «Ալբիսելեստեի» օգտին:

Այդ գոլը Մեսիի համար 55-րդն էր Արգենտինայի հավաքականում, որի հաշվին նա  դարձավ ազգային ընտրանու պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Արգենտինայի հավաքականում նա անցկացրել է 112 խաղ և նշանավորվել 55 գոլով: Մեսիից առաջ արգենտինացիների մեջ ռեկորդակիր էր համարվում Գաբրիել Բատիստուտան՝  77 խաղում խփած 54 գոլով:

«Ռեկո՞րդ: Ուրախ եմ, որ կրկնել եմ Բատիստուտայի նվաճումը, բայց իմ մտքերը հիմա կապված են միայն Ամերիկայի Գավաթում հաջող հանդես գալու հետ» – Մեսիի խոսքերը փոխանցել է Gianlucadimarzio.com-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ