Մեսին ցուցմունք տալու համար վերադարձել է Բարսելոնա

Արգենտինայի ազգային հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, ով հավաքականի կազմում վնասվածք էր ստացել, վերադարձել է Բարսելոնա, որպեսզի հարկերից խուսափելու գործով ցուցմունք տա դատարանում՝ հայտնում է The Indian Express-ը:

Հիշեցնենք, որ հարկերից խուսափելու վերաբերյալ Մեսիի ու նրա հոր՝ Խորխե Մեսիի դեմ գործ է հարուցվել 2013 թվականին: Մեղադրանքի համաձայն՝ նրանք խուսափել են 4.1 միլիոն եվրո հարկ վճարելուց:

Ավելի ուշ Մեսիին ուղղված մեղադրանքները հանվել են: Բարսելոնայի դատախազությունը պահանջում է, որ Խորխե Մեսին դատապարտվի 18 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունենալու մայիսի 31-ից հունիսի 3-ը: Լիոնել Մեսին կներկայանա որպես վկա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ