Մեսին չի պատրաստվում ներողություն խնդրել ՖԻՖԱ-ից և չի մեկնի Ցյուրիխ (տեսանյութ)

«Բարսելոնայի» և Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսին մտադիր չէ ներկա գտնվել ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի հերթական նիստին, որը կայանալու է մայիսի 4-ին, Ցյուրիխում: Այնտեղ պետք է քննարկվի «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի՝ «ալբիսելեստեի» կազմում 4-խաղյա որակարկման ժամկետը կրճատելու հարցը:

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները հանդիպել են Մեսիի հետ և տեղեկացրել, որ ՖԻՖԱ-ն նրա որակազրկման ժամկետը կկրճատի մինչև մեկի, եթե ֆուտբոլիստը ներկա գտնվի նիստին: Սակայն Լիոնելը չի պատրաստվում ներողություն խնդրել իր պահվածքի համար:

Հավելենք, որ Մեսին որակազրկվել էր Չիլիի հավաքականի հետ ընտրական հանդիպման եզրային մրցավարներից մեկին անձնական վիրավորանքներ հասցնելու պատճառով: Ֆուտբոլիստն արդեն բաց է թողել մեկ հանդիպում, որում արգենտինացիները պարտվել են Բոլիվիայի ընտրանուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ