Մեսին «Արսենալի» դարպասը գրավեց 9-րդ անգամ և անձնական ռեկորդ սահմանեց

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալի» դեմ պատասխան խաղի ժամանակ կարողացավ հերթական անգամ գրավել լոնդոնյան ակումբի դարպասը:

Արգենտինացին 9-րդ անգամ գրավեց «Արսենալի» դարպասը, որը համարվում է ռեկորդ: Չեմպիոնների լիգայում Մեսին ամենաշատը գոլ խփել է հենց «Արսենալին»:

Նշենք, որ Մեսին բոլոր մրցաշարերում վերջին 9 խաղերում խփել  է 13 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ