Մեսին անվանել է իր կարիերայի ամենակարևոր մարզչին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին նշել է, որ իր կարիերայի ամենակարևոր մարզիչը եղել է Ֆրանկ Ռայկարդը: Հենց հոլանդացու գլխավորությամբ է արգենտինացի ֆուտբոլիստը նշել իր նորամուտը կատալոնական թիմի կազմում:

«Եթե նա չվստահեր ինձ ու չտաներ ինձ առաջին թիմ, նախ` մարզվելու, իսկ ապա խաղալու, ես, հնարավոր է, երբեք էլ չկարողանայի այդքան բարձրանալ»,-նշել է Մեսին:

Հիշեցնենք, որ Մեսին իր նորամուտը նշել է 2004թ. հոկտեմբերին` «Ալբասետեի» դեմ խաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ